Home  
 
hearkoreaTV  






 
 
국악음반박물관 소장 국악 음반    
매체별 유성기음반(SP) | 10인치 장시간음반(LP) | 12인치 장시간음반(LP) | 컴팩트디스크(CD) | 카세트테입(MC) | 디지털오디오테입(DAT) | 릴테입(Reel Tape)
마이크로카세트테입(MCT) | VHS 비디오테입 | 8mm 비디오테입 | 6mm 비디오테입 | 레이저디스크(LD) | 시디롬(CD-Rom) | 디브이디(DVD) | 기타자료

 
[아르메니아 NEWS.am] 국악음반박물관장 연출 '한국-실크로드 국제 아리랑축제' 보도
  armenia20131207newsam.jpg (사이즈:182.0KByte)
armenia20131207newsam.jpg
[2013년 12월 7일 아르메니아 NEWS.am] 국악음반박물관 노재명 관장 연출 '한국-실크로드 국제 아리랑축제' 보도.

‘한국-실크로드 국제 아리랑 축제’
2013년 12월 4~11일 우즈베키스탄 타슈켄트·아르메니아 예레반·조지아 트빌리시 공연.
한국 신영희 명창, 우즈베키스탄 무나자트 율치에바(Munojot Yulchieva), 아르메니아 고하르 호바니샨(Gohar Hovhannisyan), 조지아 시모나 루아제(Simon Ruadze) 등 출연.

* NEWS.am
Հայկական քոչարին՝ հարավկորեացիների կատարմամբ
21:12, 07.12.2013  
Տարածաշրջան: Աշխարհում, Հայաստան
Թեմա: Հասարակություն, Մշակույթ

Դեկտեմբերին 4-ին մեկնարկած Կորեա-Մետաքսի ճանապարհ միջազգային Արիրանգ փառատոնը՝ նվիրված հարավկորեական Արիրանգ երգի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի հոգևոր մշակութային ժառանգության ճանաչման մեկամյակին: Ուզբեկստանում համերգներով հանդես գալուց հետո փառատոնի մասնակիցները վաղը՝ դեկտեմբերի 8-ին համերգ կտան Երեւանում, այնուհետև կմեկնեն Թբիլիսի՝ եզրափակելու փառատոնը:

Այսօր Հարավային Կորեայից ժամանած երաժիշտները համերգի վերջին փորձն անցկացրին Արաբկիրի Հայորդաց տանը։ Ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը կորեացիների հետ միասին կկատարի Արիրանգը։ Կորեացիների գործն ավելի բարդ է. նրանք դժվարությամբ յուրացնում են հայկական քոչարու շարժումները։ Հայկական քոչարին՝ հարավկորեացիների կատարմամբ, լինելու է հայ հանդիսատեսի համար պատրաստված անակնկալներից մեկը։

«Արիրանգը կորեացի ժողովրդի հետ ապրել է թե ուրախության, և թե տխրության պահեր, ինչպես Հան գետը, որն անցել է երկար ճանապարհ Կորեայի պատմության հետ: Բոլոր ժամանակներից առաջ անցած Արիրանգը կորեացիների հսկայական պատմության վկան և անբաժանելի ընկերն է»,- ասաց Կորեա-Մետաքսի ճանապարհ միջազգային Արիրանգ փառատոնի ղեկավար Գուոն Օսոնգը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Նո Ձեմյոնգը նշեց, որ Արիրանգը կոչվել է նաև «Արարի», հին կորեերենի արտասանությամբ՝ «Օրորի»:

«Գիտեմ, որ Հայաստանում «Օրոր» անունով օրորոցայիններ շատ կան, շատ երգերի խոսքեր էլ պարունակում են՝ արի, արա։ Սկսում եմ մտածել, որ «Օրոր» կոչվող հայկական օրորոցայինը, վրաց գյուղացու երգած «Օրովելան» եւ կորեական «Արարին» կապ ունեն միմյանց հետ»,- ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավարը։

Փառատոնին կմասնակցի Հարավային Կորեայի ամենաճանաչված Նամդո ժողովրդական երգչուհիներից Շին Յոնգհին։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

2014-09-03
  뒤로

Powered by GodoTech
Copyright (C) 2000 국악음반박물관 All Rights Reserved.